Տեքստային աշխատանք

0

Posted by Դավիթ Գաբրիելյան | Posted in Մայրենի | Posted on April 3, 2024

Շունը ջրհորի մոտ
Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։
Շունը և նրա ձագերը ապրում էին ագարակում, որի տարածքում մի ջրհոր կար:
Շների մայրը իր ձագերին բազմիցս զգուշացրել էր, որ մոտ չգնան ջրհորին և խաղալիս հնարավորինս հեռու մնան ջրհորից:
Ձագերից մեկը, որը և միևնույն ժամանակ ամենահետաքրքրասերն էր, միշտ մտածում էր, թե ինչու նրանք պետք է այնտեղ չգնան:
Շատ ժամանակ մտածելուց հետո, որոշեց թաքուն գնալ և պարզել, թե որն է ջրհորի գաղտնիքը: Փոքրիկ շունը գնաց ջրհորի մոտ:
Նա բարձրացավ փոքրիկ պատի վրա, այնուհետև հայացք գցեց դեպի ջրհորի ներսը:
Այդ պահին նա տեսավ մեկ այլ շուն ջրի մեջ: Վախից և զարմանքից գլուխը հետ քաշեց:
Ապա որոշ ժամանակ անց կրկին գլուխը առաջ տարավ, որպեսզի ստուգի արդյոք մյուս շունը դեռ այնտեղ է, թե ոչ:
Տեսնելով, որ անծանոթը դեռ այնտեղ է, մի որոշ ժամանակ անթարթ նայեց նրան, ապա շարժեց գլուխը և տեսավ, որ մյուս շունը նույնպես շարժեց գլուխը:
Ապա շարժեց թաթը, հետո մյուսը, և տեսնելով, որ մյուս շունը կրկնում է իր բոլոր շարժումները, բարկացավ և որոշեց կռվել անծանոթ շան հետ՝ թռչելով դեպի նա:
Ջուրն ընկնելուց հետո միայն նա հասկացավ, որ ոչ մի ուրիշ շուն էլ չկար իրենից բացի:
Նա սկսեց հուսահատորեն թաթերով իրեն պահել ջրի վրա և հաչել, մինչև ագարակի տերը եկավ այդ ձայների վրա և փրկեց նրան:
Այդ դեպքից հետո շունը սովորեց իր դասը՝ բացահայտելով ջրհորի գաղտնիքը:
Միշտ լսեք, թե ինչ են ասում մեծերը։ Խնդրեք, որ բացատրեն, եթե չեք հասկացել, բայց երբեք մի՛ արհամարհեք:

Տեքստային առաջադրանքներ
Ինչո՞ւ շունը հայտնվեց ջրհորի մեջ։
Ա) Սաստիկ շոգ էր և շունը որոշեց լողալ։
Բ) Ջրհորում այլ շուն տեսավ, որոշեց կռվել նրա հետ։
Գ) Ցանկանում էր պարզել ջրհորի գաղտնիքը։
Դ) Ջրհորում ձուկ էր տեսել։


Որտե՞ղ էր ապրում շունը։

Շունը և նրա ձագերը ապրում էին ագարակում։


Ի՞նչ էր զգուշացրել փոքրիկ շներին մայր շունը։

Մայր շունը զգուշացրել եր փոքրիկ շներին, որ նրանք չգնան ջրհորի մոտ։


Ո՞վ էր ջրհորի անծանոթ շնիկը։

Ջրհորի անծանոթ շնիկը դա փոքր շնիկի արտացոլումն էր։


Ջրհորում հայտնվելուց հետո ի՞նչ պարզեց փոքրիկ շնիկը։

Ջրհորում հայտնվելուց հետո շունիկը պարզեց, որ ոչ մի ուրիշ շնիկ ջրհորում չկար։


Բառային առաջադրանքներ
Տեքստից դո՛ւրս գրիր 4 բառ, որոնք գործողություն են կատարում։

Ապրել, զգուշացնել, խաղալ, մնալ


Շարունակի՛ր ըստ օրինակի՝ բացահայտել— բացահայտել գաղտնիքը։
Տեսնել— տեսնել արտացոլումը
Չլսել—չլսել մեծերին
Թռչել—թռչել ջրհորի մեջ
Սովորել—սովորել դասը


Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
Փոքր—շնիկ
խոր—ջրհոր
Բարի—մայրիկ
մեծ—ագարակ


Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։


Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:

Skip to toolbar